Արշակունյաց պողոտայում գտնվող վերգետնյա անցումն արդեն քարուքանդ վիճակում է․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Արշակունյաց պողոտայում գտնվող վերգետնյա անցումը բոլորովին վերջին տարիներին է կառուցվել, բայց արդեն քարուքանդ վիճակում է։ Անցումը ոչ թե մարդկանց մեծ հոսքից է շարքից դուրս եկել, այլ կառուցապատողը ինչ-որ փոփոխություն է նախաձեռնել և արդեն մի քանի ամիս է՝ ավարտին չի հասցնում։ Բացի այն, որ այս վիճակը մարդկանց համար անհարմարություններ է առաջացնում, բյուջեի գումարներն անարդյունավետ են ծախսվում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։