25156 դիտում
11:11 27-08-2014
Ավտովթար Երևանում. կամրջի երկաթե արգելապատնեշը փրկել է 32-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 527 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Կարեն Սարգսյանը Սարալանջի Հին ճանապարհով բարձրանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել նորակառույց կամրջի երկաթբետոնե արգելապատնեշին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Կ. Սարգսյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցներ Արթուր Դանիելյանն ու Արման Գրիգորյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդի կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե երկաթյա արգելապատնեշը չպահեր ավտոմեքենան, այն մի քանի մետր բարձրության կամրջից վայր էր ընկնելու, ու վթարը ողբերգական ավարտ կունենար:
Նախնական տվյալներով Վազ 2121 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 650.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 60.000-120.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9717 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին