Տորեսը` «Միլան»-ի գլխավոր տրանսֆերային նպատակ
«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը շարորնակում է մնալ «Միլան»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Իտալական ակումբը իսպանացուն դիտարկում է «Լիվերպուլ» տեղափոխված Մարիո Բալոտելիի փոխարինողի:
Տրանսֆերի խոչընդոտող հանգամանքներից մեկը ֆուտբոլիստի կողմից պահանջվող բարձր աշխատավարձն է, իսկ մյուսը` Ժոզե Մոուրինյոն, ով մտադիր չէ բաժանվել հարձակվողից:
«Միլան»-ը նաև դիտարկում է «Ֆուլհեմ»-ի հարձակվող Կոստաս Միտրօղլուի, «Պարմա»-ի հարձակվող Ջոնաթան Բիաբիանիի, ինչպես նաև «Տոտենհեմ»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին ձեռք բերելու տարբերակները: