Տորեսը իր առաջին գոլն է խփել «Միլան»-ի կազմում
Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը շաբաթ օրը իր առաջին գոլն է խփել «Միլան»-ի կազմում: «Չելսի»-ի նախկին հարձակվողը աչքի է ընկել «ռոսոներիների» երիտասարդական թիմի հետ կայացած ստուգողական խաղի ժամանակ:
Հանդիպումը, որը ավարտվել է «Միլան»-ի 5:0 հաշվով հաղթանակով, աչքի են ընկել Սապոնարան (դուբլ), Նյանգը և թիմի մյուս նորեկ Բոնավենտուրան: