211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:14 26-08-2014

Հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են

Ինչպես նախկինում հայտնել էինք` օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել են պլազմային 5 հեռուստացույց: Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել էին գողությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը` 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ն էր: Օգոստոսի 24-ին Հակոբ Մ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել Հրազդանի բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ոմն Հովոյի և Սպոյի հետ միասին: Նույն օրը ոստիկանության Հրազդանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևան քաղաքում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն: Հակոբ Մ.-ն, Հովհաննես Հ.-ն և Սպարտակ Մ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր