211652_close_icon
views-count1546 դիտում article-date 16:37 08-08-2014

Ծաղկաձորի հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացողի ինքնությունը պարզվել է

Օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել պլազմային 5 հեռուստացույց: Վնասի չափը պարզվում է: Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Հակոբ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր