211652_close_icon
views-count7745 դիտում article-date 13:56 26-08-2014

Մանվել Գրիգորյանին Արցախում ժողովուրդը աղ ու հացով է դիմավորում, ոգևորվում, կիսվում հիշողություններով և կատակներ անում

Ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ հաջողությամբ շարունակվում է՝ ոգեւորություն առաջացնելով սահմանաբնակ ժողովրդի տրամադրություններում: Ինչպես փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, այս ուխտագնացությամբ մի քանի խնդիր է լուծվում: Պատերազմի մասնակից ազատամարտիկների համար սա հանդիպելու հրաշալի առիթ է, պատանի եւ երիտասարդ սերունդների համար սա հայրենասիրության, հայրենաճանաչության բաց դաս է. մատաղ սերունդը լինում է սահմանամերձ բնակավայրերում, հայրենիքի ամեն մի անկյունում, այցելում զոհված տղաների պատվին հենց նրանց զոհվելու վայրերում կանգնեցված հուշարձաններ: դեպ, ուխտագնացությանը մասնակցում են զոհվածների հարազատներ՝ ծնողներ, երեխաներ, այրիներ, եղբայրներ, քույրեր: Զոհերի հարազատների համար էլ յուրահատուկ նշանակություն ունի այն վայրեր կատարած այցելությունը, ուր, հանուն հայրենիքի ընկնելով, անմահացել է իրենց հարազատը: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ արցախյան ուխտագնացությունը նվիրվում է Արցախի Անկախության օրվա եւ Գիտելիքի օրվա նախօրեին: Խորհրդանշական է, որ Արցախի բոլոր առաջին դասարանցիներին երկրապահ ուխտագնացները նվիրում են գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: Այս տարի, ի դեպ, նախորդ 3 տարվա նման, արցախցի առաջին դասարանցիների թիվն աճել է. այս տարի Արցախում առաջին անգամ ոտքը դպրոց կդնի 2394 երեխա: Ուխտագնացները Արցախի ժողովրդին նվիրում են նաեւ բուժմթերք, համակարգիչներ, հեռուստացույցներ եւ այլն: Ուխտագնացության ամենամեծ նշանակությունը, սակայն, թերեւս այն է, որ սահմանաբնակ ժողովրդի ոգին է բարձրանում: Անասելի ոգեւորություն են ապրում արցախցի սահմանաբնակները ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը հանդիպելիս: Ամենուր Արցախի հյուրընկալ ժողովուրդն ուխտագնացներին դիմավորում է աղ ու հացով: Իսկ պատվիրակությունները լինում են Արցախի ամեն մի շենում, ամեն մի բնակավայրում: Մարտակերտի Մաղավուզ, Մատաղիս, Մեծ շեն կամ այլ բնակավայրերից մինչեւ Հադրութի Ուխտաձորի գյուղերի բնակիչներ, բոլորն էլ հարազատ են գեներալին, բոլորն էլ պատերազմական օրերից հուշեր ունեն, որ պատմում են՝ իրար հերթ չտալով: Արցախցին ասում է, որ հիշում է, թե ինչպես Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ բրիգադն ազատագրեց, պաշտպանեց իրենց տարածքներն ու այսօր էլ վստահում են գեներալի խոսքին: Եթե Զորավարն ասում է, որ իրենց տարածքները պաշտպանված են, որ կարելի է անհոգ ապրել այս հողում, ուրեմն իրենք կասկածելու հիմք չունեն: Այդպես էր պատերազմական օրերին, երբ հրամանատարն իր որդուն՝ Էջմիածնի ներկա քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որ այն ժամանակ դեռ 13 տարեկան էր, իր հետ տարել առաջին գիծ: Այդ կերպ նա հիմնավորում էր, որ այս տարածքները պաշտպանված են, այստեղ կարելի է ապրել: Ուխտագնացությունը շարունակվում է, իսկ օգոստոսի 27-ին տեղի է ունենալու ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ երկրապահական, գերատեսչական եւ կառավարական մեդալներ են հանձնվելու Արցախ աշխարհի հերոսական ժողովրդի ներկայացուցիչներին, ուխտագնացության մասնակիցներին: Մինչ Արցախ հասնելն էլ Մանվել Գրիգորյանը և 5-րդ բրիգադի մարտիկները Սյունիքի մարզում էին: Նրանք ծաղիկներ դրեցին Գորիսում արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին, որի հարևանությամբ այժմ կառուցվում է հուշարձան կոթող: Մանվել Գրիգորյանը հետաքրքրվեց հուշարձանի կառուցման աշխատանքներով, զրուցեց զոհված ազատամարտիկների այրիների ու ծնողների հետ: Ռոզիտա Սահակյանի որդին՝ Զավենը, մինչև պատերազմը ապրում և աշխատում էր Երևան քաղաքում, թիվ 7 տրոլեյբուսի վարորդն էր: Նա, ինչպես իր մայրն է նշում, երկրի օրհասական պահին միանում է Երևանում կազմավորվող կամավորական ջոկատներին և մեկնում Սյունիք, հարազատ ծննդավայր՝ պաշտպանելու հայրենի եզերքը: «Ես՝ որպես մայր, փորձել եմ որդուս հետ կանգնեցնել, սակայն նրա պատասխանը մեկն է եղել՝ մա՛մ, կաթիդ հետ ես ներարկել, գնալու եմ, որպեսզի պաշտպանեմ քեզ և իմ հայրենիքը»,- հուզմունքով հիշում է որդեկուրույս մայրը՝ արցունքները սրբելով միաժամանակ նշում. «Ես հպարտ եմ, որ այդպիսի որդի եմ ունեցել, նրան հիշում են, քիչ թե շատ գնահատում են, հոգ են տանում նրա ընտանիքի նկատմամբ, Երևանում բնակարան են տվել, բա որ անդարձ կորչի, չհիշատակվի, անունը չիմանան… սա ինձ համար մի քիչ սփոփանք է»,- ասաց Ռոզիտա Սահակյանը և հավելեց,-եթե պատերազմ սկսվի, ապա ես նույնպես պատրաստ եմ օգնել տղաներին, մեր բանակին: Ես 74 տարեկան կին եմ և կարող եմ նրանց համար ճաշ պատրաստել: Մենք՝ սյունեցիներս, հպարտ ենք մեր Սյունիքի լեռների պես»: Սյունեցի ազատամարտիկներին հրամանատարը պարգևատրվեց Երկրապահ կամավորների միության 20-ամյա մեդալներով: Գորիսից հետո 5-րդ բրիգադի մարիտիկների ջոկատը ուղևորվեց Արցախ: Լաչինի մայրուղում նոր խաչքար է տեղադրվել, որի կառուցապատման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: Ազատամարտիկները հարգանքի տուրք մատուցեցին մեզ համար կարևոր նշանակություն ունեցող, դեպի Արցախ կյանքի ճանապարհ բացած իրենց մարտական զոհված ընկերների հիշատակին: Լաչինում հանդիպեցին 1996 թվականից այնտեղ մշտական բնակություն հաստատած, նախկին ազատամարտիկ Սարգիս Հովսեփյանի հետ: Նա 1992-ի դեռ 16 տարեկանից մասնակցել է ազատամարտին: Պատերազմից հետո ընտանիքով Աբովյանից տեղափոխվել է Լաչին: Նրա քայլը հերոսություն է և կոչ արեց մյուսներին գալ և բնակություն հաստատել մեր երկրորդ հանրապետության տարածքում, որպեսզի անառիկ պահենք մեր ահմանները: Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր խոսքով ու ներկայությամբ քաջալերում է ազատամարտիկներին, անհրաժեշտության դեպքում նորից զենք վեցնելու թշնամու դեմ պայքարելու համար: «Ինձ համար կարևոր է խաղաղությունը և նույն բանը բոլոր մայրերն ու քույրերն են ուզում, ես չեմ ցանկանում, որ նրանք որդեկուրոյս լինեն, վիզը՝ «ծուռ», բայց՝ Աստված չանի, եթե պատերազմ լինի, ապա մեր մեկի դեմ, նրանց 1000 ու մեկը կլինի. մենք մտածելու խնդիր չունենք, թող ուրիշները մտածեն»,- ասաց գեներալը:

Նմանատիպ նյութեր