Կրեմլը հնարավոր է համարել Պուտինի ու Պորոշենկոյի միջև երկկողմ բանակցությունների հնարավորությունը
Lenta.ru-ն, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ Կրեմլը հնարավոր է համարել Պուտինի ու Պորոշենկոյի միջև երկկողմ բանակցությունների հնարավորությունը;
Ըստ Պեսկովի` այդպիսի հանդիպումը հնարավոր կլինի Մաքսային միության ղեկավարների և ԵՄ ներկայացուցիչների համատեղ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին` Մինսկում:
«Մենք չենք բացառում, որ Պուտինի և Պորոշենկոյի միջև այդ հանդիպումը կկայանա»,- հայտնել է Պեսկովը:
Իսկ քննարկվող հնարավոր թեմաներից նա առանձնացրել է ուկրաինական ճգնաժամը, հումանիտար օգնությունը և փախստականների հոսքերը: