211652_close_icon
views-count1300 դիտում article-date 15:06 10-09-2014

Կրեմլը մեկնաբանել է Պ. Պորոշենկոյի կողմից «Պատժամիջոցների մասին» օրենքի ստորագրումը

Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից «Պատժամիջոցների մասին» օրենքի ստորագրումը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ այդ պատժամիջոցները չեն ազդում ուկրաինական ճգնաժամի հանդեպ իրենց սկզբունքային մոտեցման վրա: Այդ օրենքը նախատեսում է 29 պատժամիջոցի կիրառման հնարավորություն, որոնք առնչվում են նաև Ուկրաինայի տարածքով ռեսուրսների տարանցման սահմանափակմանը, մասնակի կամ լիակատար կասեցմանը, թռիչքների ու փոխադրումների դադարեցմանը:

Նմանատիպ նյութեր