211652_close_icon
views-count2672 դիտում article-date 16:18 15-10-2014

Ջոն Քերին պատմել է Պուտինի ու Պորոշենկոյի գաղտնի բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատմել է Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված հավելյալ պայմանավորվածությունների մասին, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքի հրադադարին: Այս մասին հայտնում է ZN.UA-ն:  Քերին երեկ Փարիզում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև անհայտ համաձայնագիրը լրացնում է հրադադարի մասին Մինսկյան պայմանավորվածությունները:  «Նախագահ Պորոշենկոյի ու նախագահ Պուտինի միջև կա համաձայնագիր, որը լրացնում է Մինսկյան պայմանավորվածությունները: Հետագա բանակցությունների ժամանակ նրանք կպայմանավորվեն որոշ բաների ժամկետների հստակեցման շուրջ»:  Քերին հիշեցրել է, որ Պորոշենկոն ու Պուտինն այս շաբաթ հանդիպելու են Միլանում և եկխոսությունը շարունակելու են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ:

Նմանատիպ նյութեր