211652_close_icon
views-count26828 դիտում article-date 16:04 25-08-2014

Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 27-ամյա սփյուռքահայ երիտասարդ, ով օրեր անց պետք է ամուսնանար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` օգոստոսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16.15-ի սահմաններում Գետափ գյուղի բնակիչ 22-ամյա Կարապետ Ալեքսանյանը, վարելով «Լեքսուս» մակնիշի 99 LF 699 համարանիշի ավտոմեքենան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով բախվել շինության պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Երեւան քաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հովիկ Բասամբակյանն ու Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 30-ամյա Վանուշ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Բասամբակյանը մահացել է ճանապարհին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Շ.Իկիլիկյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացած Հ. Բասամբակյանը Սփյուռքից վերադարձել էր Հայաստան մշտական բնակություն հաստատելու նպատակով եւ օրեր անց պետք է տեղի ունենար նրա պսակադրության արարողությունը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր