16175 դիտում
10:57 02-05-2016
Թշնամու գնդակից Զոհված Աշոտն օգոստոսին պետք է ամուսնանար. հարսնացուն Ղարաբաղից է
Թշնամու գնդակից մայիսի 1-ի լուսաբացին զոհված 25-ամյա Աշոտ Զոհրաբյանը պայմանագրային զինծառայող էր: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության էր անցել: Նա ծառայել էր ԼՂՀ-ի Մարտունիում, որտեղ էլ հանդիպել էր սիրած աղջկան: Անցյալ տարի նշանվել էին եւ օգոստոսին պետք է ամուսնանային: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը:
Նշեց, որ բոլորն են սգում Աշոտի կորուստը, քանի որ նա արժանապատիվ երիտասարդ ու հայ էր՝ մարդկային բոլոր որակներով: Այնթապում ապրում են ծնողների, տատի ու պապի հետ, որոնք զբաղվում են հոգագործությամբ: Եղբայրն էլ խաղաղապահ զորքերում է ծառայում: Ունեն նաեւ մեկ քույր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել էր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
Նմանատիպ նյութեր
31937 դիտում
12:08 04-04-2016
Թշնամու գնդակից զոհված զինծառայողներից Մերուժանը նշանված էր. առաջիկայում պետք է ամուսնանար
16669 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Այս բաժնից
1381 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ