211652_close_icon
views-count21314 դիտում article-date 13:38 25-08-2014

ՀՀ ՊՆ կապիտանը Երևանում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 32-ամյա Էդգար Կարապետյանը Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց իր վարած Օպել մակնիշի 34 VN 287 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակչուհի, 65-ամյա Էմմա Կարապետյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորին, ահազանգել է շտապ օգնություն, և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Կարապետյանը, ով փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Կարապետյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան է: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր