Պրեմիեր լիգա. «Տոտենհեմ»-ը ջախջախեց «ՔՊՌ»-ին. տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտության մատնեց «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ին: «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 4:0 հաշվով հաղթանակով: Երկու տուրից հետո «Տոտենհեմ»-ը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Հալ Սիթի»-ն և «Սթոք Սիթի»-ն խաղաղ դաշինք կնքեցին:
«Տոտենհեմ» - «ՔՊՌ»`4:0
Գոլեր` Շադլի 12’, 37’, Դայեր 30’, Ադեբայոր 65’
«Հալ Սիթի» - «Սթոք Սիթի»`1:1
Գոլեր` Յելավիչ 42’ – Շոուքրոս 83’