211652_close_icon
views-count1216 դիտում article-date 23:38 26-12-2014

Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ը 10 հոգով հաղթեց «ՔՊՌ»-ին. տեսանյութ

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը առավելության հասավ նույն քաղաքը ներկայացնող «Քուինզ Պարկ Ռենջերս»-ին: «Զինագործները» հաշվի մեջ կարող էին առաջ անցնել 9-րդ րոպեին, եթե Ալեքսիս Սանչեսը դիպուկ իրացներ 11 մետրանոց հարվածը: Այդուհանդերձ 37-րդ րոպեին չիլիացու ջանքերը հաջողությամբ պսակվեցին: 53-րդ րոպեին «Արսենալ»-ը մնաց 10 հոգով, երբ մրցավարը [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/27/38542/]ոչ մարզական պահվածքի համար[/url] կարմիր քարտ ցույց տվեց թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուին: Չնայած «ՔՊՌ»-ի քանակական առավելությանը, տանտերերը կարողացան հաղթանակ տանել: 65-րդ րոպեին Տոմաշ Ռոսիցկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 79-րդ րոպեին հյուրերին հաջողվեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ կրճատել հաշվի տարբերությունը: Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը վաստակեց 30 միավոր և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: [b]«Արսենալ» - «ՔՊՌ»՝2:1[/b] Գոլեր՝ Սանչես 37՛, Ռոսիցկի 65՛ - Օստին 79՛ (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր