211652_close_icon
views-count1622 դիտում article-date 23:34 08-03-2014

Պրեմիեր Լիգա. «Չելսի»-ն ջախջախեց «Տոտենհեմ»-ին. տեսանյութ

«Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի` «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը: Ժոզե Մոուրինյոյի սաները համոզիչ հաղթանակ տարան լոնդոնյան դերբիում: 56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սամուել Էտո'Օ-ն: Չորս րոպե անց մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին և կանոնների խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց Յունես Կաբուլին: 11 մետրանոց նշակետին մոտեցավ Էդեն Ազարը և դիպուկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը Խաղավերջում Դեմբա Բան, ևս երկու անգամ գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը և ձևակերպց հանդիպման վերջնական հաշիվը: «Չելսի» - «Տոտենհեմ»`4:0 Գոլեր` Էտո'Օ 56', Ազար 60' (11մ), Բա 88’, 89’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր