211652_close_icon
views-count7689 դիտում article-date 11:35 24-08-2014

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ընթացիկ հսկողության բաժնի պետը Mercedes-ով բախվել է ЗИЛ մակնիշի բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վաղարշակ Լալայանը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 ՕC 035 համարանիշի ավտոմեքենայով բախվել է առջևից ընթացող Իջևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Քոքոբոլյանի վարած ЗИЛ 554 մակնիշի 34 NA 422 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Լալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Լալայանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ընթացիկ հսկողության բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր