17123 դիտում
19:46 23-08-2014
Նախկին Պաշտպանության նախարարության վարչական շենքի մոտ «BYD»-ի վարորդը ավտոմեքենայով բախվել է ՊՆ գեներալի «Nissan»-ին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 11:30-ի սահմաններում Աշտարակի խճուղում Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի մոտ բախվել են 63-ամյա Համբարձում Սարգսյանի վարած ԲԻԴ մակնիշի 014 ՍՕ 65 համարանիշի եւ Արտակ Քերոբյանի վարած Նիսսան պատրոլ մակնիշի ՊՆ 0006 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ ԲԻԴ-ի միջից դուրս են բերել վարորդ Հ. Սարգսյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածի վօճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներըվաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը; Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նիսսանը սպասարկում է Պաշտպանության նախարարության գեներալներից մեկին, իսկ վթարի մեղավորը եղել է ԲԻԴ-ի վարորդը, ով, ըստ տեղեկությունների, նախկինում վրաերթ է կատարել մեկ այլ քաղաքացու:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9729 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին