1384 դիտում
14:45 23-08-2014
Անկախության հռչակագիրը սահմանեց մեր երկրի կառուցման ու զարգացման նախահիմքերը. Հովհաննես Մանուկյան
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկախ է այն ժողովուրդը, ով ազատության ձգտում ունի: 24 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ցույց տվեց ազատության իր տենչը, որն իր հերոսական պատմության հնոցում թրծված ու պապենական գեներով փոխանցված կամքն էր, էությունը, ԵՍ-ը, որով կերտվեց մեր նորօրյա Հայրենիքը, և որպես դրա պատգամ հնչեց մեր անկախության հռչակագիրը: Այն սահմանեց մեր երկրի կառուցման ու զարգացման նախահիմքերը, նախանշեց մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական հարաբերությունների կազմավորման ուղին: Թող իրականանան մեր անկախության հռչակման նպատակները՝ դառնալով մեր յուրաքանչյուր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության իդեալը և թող սա լինի հայոց պատմության մեջ անկախության նվաճման վերջին անհրաժեշտությունը...»:
Նմանատիպ նյութեր
5344 դիտում
10:38 01-05-2014
Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար. Հովհաննես Մանուկյան
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am