901 դիտում
18:13 01-10-2024
Երեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ). Tert.am
Նախօրեին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ պարզեց, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019 թվականից լայնածավալ արշավ սկսել Սահմանադրական դատարանի և նրա կազմի դեմ, ինչպես մեկ օրվա մեջ, ոտքի վրա, օրենքի փոփոխությամբ փոքրիկ հեղաշրջում արեց ու անցավ ՍԴ կազմի փոփոխությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի Սահմանադրական դատարան ունենալը իշխանության համար հետագա քայլերին դակիչ դառնալու համար են: Երեկ Սահմանադրական դատարանն իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները, և ձեռք բարձրացրեց մեր Հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության Հռչակագրի վրա»,- ընդգծեց պատգամավորը։
Մանուկյանը նշեց, որ Սահմանադրության 168-րդ հոդվածում, ուր թվարկված են ՍԴ լիազորությունները, ուշադիր անգամ կարդալու դեպքում չեն կարող գտնել Անկախության Հռչակագրի կետերի մեկնաբանությունը։
«Իհարկե, հանուն արդարության պետք է նաև փաստեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության Հռչակագիրը, ինչպես երեկվանից առանձին անձինք մեկնաբանում են։ Բայց նաև հանուն ճշմարտության նորից արձանագրենք, որ Սահմանադրական դատարանը, կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության Հռչակագիրը, ինչը փորձել է կատարել դատարանը,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
15:23 06-10-2024
Սարգիս Խանդանյանը, որպես ԵԱՀԿ առաքելության ղեկավար, կհետևի Ուզբեկստանի ընտրություններին
2641 դիտում
14:03 06-10-2024
Հրազդան գետի վրայի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը