Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջին որակական գնահատականի նվազագույն շեմը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի [url=http://edu.am/DownloadFile/6846arm-Hraman_815-2014.pdf]հրամանով [/url]սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.
1)բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,
2)մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:
Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը: