3946 դիտում
12:39 23-08-2014
Հակոբ Մկրտչյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն
Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 21-ին, ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Մկրտչյան, Գյումրու Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց) 77 կգ քաշային կարգում, երկամարտի 319 կգ արդյունքով, գրավեց 1-ին տեղն ու դարձավ պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն:
316 կգ-ով արծաթե մեդալի արժանացավ հնդիկ ծանրորդ Ռագալա Վենկատ Ռահուլը, իսկ բրենզե մեդալակիրը ղազախ Ժասլան Կալիևն էր՝ 310 կգ արդյունքով:
Նշենք, որ Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Վիգեն Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
9984 դիտում
19:38 11-04-2019
Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9306 դիտում
19:59 23-09-2019
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1189 դիտում
09:30 19-02-2024
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
Այս բաժնից
2905 դիտում
20:17 04-11-2024
Ավելացված ժամանակ․ VAR համակարգ. Բարեփոխում, թե՞ չարիք