211652_close_icon
views-count1866 դիտում article-date 14:57 12-10-2022

Չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան համալսարանը միավորվի որևէ համալսարանի հետ, ստորագրահավաք ենք սկսել․ բողոքի ակցիա․ Tert․am

Երեկ ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ համալսարանների միավորման առաջնահերթ պլաններում է Բրյուսովի անվան պետական համալսարանը, երեկ ենք իմացել, որ պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են ՀՊՄՀ-ին։ Այս մասին համալսարանների միավորման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց համալսարանի աշխատակիցներից մեկը։ Գրում է Tert․am-ը։

«Համալսարանի աշխատակազմը ստորագրահավաք է անում, այսօր համալսարանի անունից դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի իրենց հետ քննարկում կազմակերպենք։ Այդ հարցը ուսանողության և աշխատակազմի հեո չի քննարկվել, մեր մտահոգությունները և կարծիքները պետք է բարձրաձայնվեն, փորձենք շեշտել, որ այս համալսարանը գրեթե 90 տարվա պատմություն, իր ուրույն դիրքը ունեցող համալսարան է։ Մենք չենք ցանականում, որ Բրյուսովի անվան համալսարանը միավորվի որևէ համալսարանի հետ»,- ասաց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր