1308 դիտում
17:11 21-08-2014
Գողացել են Բելգիայի վարչապետի գաղտնի տվյալներ պարունակող նոթբուքը
Lenta.ru-ի հաղորդմամբ` անհայտ անձինք գողացել են Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի նոթբուքը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, սակայն մամուլին այս մասին հայտնի է դարձել միայն հինգշաբթի:
Ոստիկանությունը հայտնել է, որ գողացված նոթբուքի կոշտ սկավառակի վրա պահվում էին Բելգիայի ներքին քաղաքականությանը վերաբերող կարևոր փաստաթղթեր: Տեղական մամուլի տվյալներով` համակարգչում կարող էին պահվել նաև գաղտնի տվյալներ թագավորական ընտանիքի վերաբերյալ:
Նոթբուքը մեքենայից գողացել են այն ժամանակ, երբ վարչապետը գտնվել է մարզասրահում: Վարորդը նույնպես այդ ժամանակ մեքենայից բացակայել է, ինչպես ավելի ուշ նա բացատրել է, ցանկացել է մոտակա գրախանութից գիրք գնել:
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
22:41 18-04-2014
Քլինթոնի նոթբուքը վաճառվել է 60 հազար դոլարով
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները