Քլինթոնի նոթբուքը վաճառվել է 60 հազար դոլարով
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համակարգիչը օնլայն աճուրդում վաճառվել է 60 հազար դոլարով: Այդ նոթբուքով Քլինթոնը 1998 թվականին իր առաջին նախագահական նամակն է ուղարկել:
Ալդ նոթբուքը Քլինթոնը հիմնականում օգտագործել է ամերիկացի տեզերագնացների հետ կապ հաստատելու և նկարները դիտելու համար:
Toshiba Satellite Pro ապրանքանիշի նոթբուքը իրականում մեծ արժեք չուներ, սակայն հետաքրքրությւոն էր ներկայացրել կոլեկցիոներների համար: Գնորդի մասին տվյալներ չկան: