1460 դիտում
09:39 21-08-2014
Քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրման դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ հունիսի 29-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցում նախկինում դատված Արթենյանների կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության բաժնի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Ս. Արթենյանը դեռևս 2011 թվականին, հոր և եղբայրների հետ դատապարտված լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի մի խումբ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, 2014թ. հունիսի 29-ին Վեդի քաղաքում հանդիպելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ԱԳ բաժանմունքի պետ Գարիկ Խ.-ին, վրեժ լուծելու նպատակով տվել է հայհոյանքներ, մեքենայով առևանգել նրան, հետո ճանապարհին վթարի ենթարկվել: Այնուհետև Ս. Արթենյանի են միացել հայրը և 2 եղբայրները, ովքեր ևս բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Հասարակական կարգը փորձել է վերականգնել այդ պահին ճանապարհով ընթացող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների բաժանմունքի օպերլիազոր Գրիգոր Ք-ն, ով ևս Արթենյանների կողմից ենթարկվել է բռնության: Նրան մի կերպ հաջողվել է փախչել դեպքի վայրից և կատարվածի մասին հայտնել ոստիկանության Արարատի բաժին:Հայր և որդի Արթենյաններին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
18:03 12-12-2014
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
559 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ