3836 դիտում
16:13 15-08-2014
Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների դեմ հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող Անանիա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն իրեն ու իր կնոջը 2014թ.ապրիլի 17-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի պահել են բաժնի վարչական շենքում: Այս մասին է տեղեկացնում ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են քրեական գործի շրջանակներում կատարվելիք անձի ճանաչման քննչական գործողության ժամանակ մատնացույց անել իրենց կողմից ներկայացրած լուսանկարում պատկերված անձին: Հակառակ դեպքում` ոստիկանության աշխատակիցները սպառնացել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկել նույն բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով: Ոստիկանների սպառնալիքների տակ Անանիա Գ.-ն կատարել է նրանց պահանջները:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: