Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հորանները մաքրվում են աղբից
Վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000 վերելակի հորան: Նշենք, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա:
Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են և, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից