Մանվել Գրիգորյանից դեռ փախչող չի եղել. տեսանյութ
                        Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանը Հայաստանում չի եղել, բայց ուշիուշով հետևել է: Նախագահ Սերժ Սարգսյանին վաղուց է ճանաչում, և վստահ էր, որ գլուխը կախելու առիթ չի ունենա: 
 
Բանակցությունը բանակցություն, բայց երկրապահների առաջնորդը խնդրի մեկ լուծում գիտի: Երկրապահն այսօր էլ դիրքում է: 25 տարի առաջ նրանք գնացին ու մնացին այնտեղ: Եթե անհրաժեշտություն եղավ, Մանվել Գրիգորյանը վստահեցնում է` մեկ մարդու պես կանգնած են: Բանակից խուսափողներին էլ, այդ թվում և հարուստների որդիներին` գեներալն ասում է` թողեք ինձ վրա: Ասում է` իրենց դեռ փախչող չի եղել: 
 
Որքան էլ խաղաղ լինի, Մանվել Գրիգորյանը խորհուրդ է տալիս չկորցնել զգոնությունը: Կին, թե տղամարդ 24 ժամ պետք է պատրաստ լինել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32612]Armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


