24587 դիտում
11:54 26-07-2014
«Ձի Վարդան» մականվամբ 55-ամյա ազատամարտիկի սպանությանը մասնակցած ազատամարտիկը ներողություն է խնդրում Մանվել Գրիգորյանից՝ իմանալով, որ հենց նա է առաջինը իրեն պատժելու
Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 116 մանկապարտեզի բակում հուլիսի 13-ին կնոջ ու երեխաների ներկայությամբ «Ձի Վարդան» մականվամբ 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած Գ. Սարգսյանի հայրը երդվում է իր բոլոր սրբություններով, որ ոչ մի տեղ Զորավարի անունը չի տվել, չի փորձել նրա անունը տալով պաշտպանվել, քանի որ գիտի, որ հենց ԵԿՄ վարչության նախագահն է առաջինը իրեն պատժելու, հենց նա է խիստ նման հարցերում, հետեւաբար, կատարված դեպքի կապակցությամբ առաջին հերթին հենց Զորավարից եւ իր երկրապահ ընկերներից է ներողություն խնդրում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Սարգսյանի հայրը` ազատամարտիկ Բաբկեն Սարգսյանը:
Կատարվածի կապակցությամբ մինչեւ այդ զրուցեցինք նաեւ ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանի հետ, ով նշեց, որ Բաբկեն Սարգսյանը ԵԿՄ տասնյակ հազարավոր անդամներից մեկն է: Ավելին, գեներալը համարում է, որ ԵԿՄ-ն հայությանը համախմբող կառույց է, որ ողջ հայությունն է երկրապահ: Նրա խոսքով՝ կատարվածը խստորեն դատապարտում են ԵԿՄ բոլոր անդամները` շարքերն ու ղեկավարությունը: «Առավել եւս կատարվածը դատապարտում է Մանվել Գրիգորյանը: Գեներալը անընդհատ հայրենասիրություն է քարոզում, երկրի ներսում` հանդուրժողականություն: Նա պատանի եւ երիտասարդ երկրապահներին սովորեցնում է, որ հարկավոր է աշխարհի ամեն անկյունում էլ պաշտպանել հայերին, լինել հայասեր, հայրենասեր: Ինչպե՞ս նա կարող է չդատապարտել, երբ հայ մարդու են ծեծելով սպանում, այն էլ` ազատամարտիկի: Հավատացնում եմ` եթե անգամ գեներալի մտերիմներից լիներ այդ արարքի հեղինակը, եթե անգամ իր հարազատներից լիներ, ԵԿՄ վարչության նախագահը միանշանակ դատապարտելու էր եւ հատկապես այդ դեպքում խիստ էր լինելու չար արարք թույլ տված անձի հանդեպ: Այնպես որ, կոչ եմ անում ամենքին՝ դադարեցրե՛ք անհարկի շահարկումները: ԵԿՄ առաքելությունը հայության հաջողություններին նպաստելն է, Հայաստան պետության հզորացմանն ու Արցախի պաշտպանունակության բարձրացմանը նպաստելը»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Իսկ, երբ զրուցում էինք Բաբկեն Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչու՞ է նա անհարկի շահարկում ԵԿՄ վարչության նախագահի անունը, Սարգսյանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Մանվել Գրիգորյանը մեր զորավարն է, մեր հրամանատարն ու առաջնորդն է եղել պատերազմի ժամանակ: Այսօր եւս բոլորս նրան հարգում ենք՝ որպես պատերազմում թուրքին հաղթած, ջախջախած հրամանատարի: Բայց ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով, որ ոչ մի տեղ զորավարի անունը չեմ տվել, չեմ փորձել նրա անունը տալով պաշտպանվել: Ես գիտեմ, որ հենց ԵԿՄ վարչության նախագահն է առաջինը ինձ պատժելու, հենց նա է խիստ նման հարցերում: Կատարված դեպքի կապակցությամբ ես առաջին հերթին հենց զորավարից եւ իմ երկրապահ ընկերներից եմ ներողություն խնդրում: Ես զղջում եմ, որ հանգամանքների բերումով, հոգեկան հուզման պահին թույլ եմ տվել արարք, որի պատճառով կարող է արատավորվել երկրապահի անունը: Խնդրում եմ բոլորին, բոլոր մարդկանց` մի՛ շահարկեք Զորավարի անունը, մի՛ շահարկեք «երկրապահ» հասկացությունը: Ես եմ արարքի հեղինակը եւ ես էլ պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար: Խնդրում եմ, բացի ինձանից, ուրիշ ոչ մեկի մասին չխոսել այս պատմությունը մեկնաբանելիս»,- ասաց Բաբկեն Սարգսյանը:
Նա նաեւ նշեց, որ լավ կլինի, որ միակողմանի չներկայացվի կատարվածը: «Ես չեմ փորձում արդարանալ, փաստացի դարձել եմ մարդասպանության հեղինակ, բայց լավ կլինի, եթե պարզեք հանգամանքները, թե ով է սկսել վեճը, ով է սկսել կռիվը, ով է առաջինը խցանահանը ձեռքին հարձակվել ինձ վրա: Նաեւ սուտ տեղեկություններ մի տարածեք, թե ես միտումնավոր մահացածի հարազատների առջեւով գնում-գալիս եմ, որ սադրեմ նրանց: Իրականում ես կատարվածից հետո տնից դուրս չեմ եկել: Միայն մեր այգին եմ իջնում եւ տուն բարձրանում, մեր բակից դուրս չեմ գալիս»,- ընդգծեց ազատամարտիկին ծեծած ազատամարտիկը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/21169/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հուլիսի 13-ին Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 116 մանկապարտեզի բակում կնոջ ու երեխաների ներկայությամբ դաժան ծեծի էին ենթարկել ազատամարտիկ, «Ձի Վարդան» մականվամբ 55-ամյա Վարդան Թումանյանին և նրան թողնելով անօգնական՝ «բորենիների ոհմակի» նման հեռացել, ինչից հետո Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Նոր-Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի միջնորդությունը, որով երկամսյա կալանք կիրառվեց սպանության մեջ կասկածվող Երևան քաղաքի Կարախանյան փողոցի բնակիչներ, 31-ամյա Գևորգ Սարգսյանի ու 24-ամյա Սարգիս Ղուկասյանի նկատմամբ: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
22:47 01-05-2023
Դատարանը Տիգրան Ավինյանի կնոջը պարտավորեցրել է ներողություն խնդրել բժիշկ Գևորգ Գրիգորյանից․ Փաստինֆո
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին