211652_close_icon
views-count9040 դիտում article-date 18:02 19-08-2014

Պարզվել է՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով ճարտարագիտական համալսարանի ուսանող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երան քաղաքի Օդեսայի փողոցի 1 տան բնակիչ, 21-ամյա Վահե Սարգսյանը, իսկ Opel-ը վարել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Բադալյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարզվել է, որ Mercedes-ի վարորդը բախվել է կայանված Opel-ին, ինչի հետևանքով վարոդներն ու Opel-ի ուղևորներ, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 37-ամյա Սարգիս Այվազյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի Օդեսայի փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Սարգսյանը ու նրա ուղևորը սովորում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Ինչպես ավելի վաղ վթարի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/18/23687/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], օգոստոսի օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PM 307 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցում բախվել էր կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 VN 495 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, Opel-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները: Օպերատիվորեն էր գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը: Բախման հետևանքով Opel-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել մայթի վրա գտնվող ծառը, իսկ Mercedes-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի հաստաբուն ծառին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր