211652_close_icon
views-count11101 դիտում article-date 11:42 19-08-2014

Ավտովթար՝ Երևանում. Արմենակյան փողոցում բախվել են BMW-ն ու Toyotaն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմենակյան փողոցում՝ թիվ 177/7 հասցեի դիմաց, բախվել են Ներքին Խարբերդի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Մովսիսյանի վարած BMW մակնիշի 24 OՏ 851 համարանիշի և Նորք Մարաշի բնակիչ, 27-ամյա Վարդան Ոսկանյանի վարած Toyota մակնիշի 55 VO 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տան պատին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 դրամ, իսկ Toyota-ինը` 3.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, BMW մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 41.000, իսկ Toyota-ինը` 223.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր