3112 դիտում
23:12 15-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. Արմենակյան փողոցում «Mercedes GLE 43»-ը բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Պարույր Մ.-ն իր վարած «Mercedes GLE 43» մակնիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում բախվել է մայթեզրին տեղադրված՝ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հաշվեկշռում գրանցված աղբամաններին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, աղբամանի մեջ կիսով չափ մտած քաղաքացի է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նրան առաջինն օգնության են հասել վարորդ Պարույր Մ.-ն, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Երվանդ Սուքիասյանն ու կրտսեր պարեկ Տոնիկ Մանուկյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16780 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ