211652_close_icon
views-count7355 դիտում article-date 17:27 16-08-2014

Ավտովթար՝ Ծովակալ Իսակովի պողոտայում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Opel»-ը, ՌԴ 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ, 64-ամյա Մնացական Գասպարյանի վարած «Opel» մակնիշի 51 RZ 001 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Ղազարյանի վարած «Mitsubishi» մակնիշի 34 ID 814 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդ Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 31-ամյա Լուսինե Առուստամյանը, 27-ամյա Մարինե Չոբանյանը, 16-ամյա Նելլի Առուստամյանը, 12-ամյա Միլենա Առուստամյանը, 8-ամյա Դիանա Ղազարյանը, 7-ամյա Լիանա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր