211652_close_icon
views-count19599 դիտում article-date 11:00 16-08-2014

Լարված իրավիճակ Կորյունի 8 հասցեում. քաղաքացիները Phoenix Trans-ի մեղքով ողջ գիշեր մնացել են փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կորյունի 8 հասցեում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 53 քաղաքացիներ, որոնց մի մասն օտարերկրացիներ են, արդարացիորեն բարձրաձայնում են, որ Phoenix Trans կազմակերպությունը երեկվանից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրենց նկատմամբ: Մարդիկ վճարել են նշված կազմակերպությանը, որպեսզի Iveco մակնիշի ավտոբուսով տեղափոխվեն Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, սակայն երեկվանից, ինչպես իրենք են պնդում, մատնվել են անտերության: Կազմակերպությունից պատճառաբանել են, թե ավտոբուսը խոտանվել է, սակայն, եթե այն խոտանվել է, այդ դեպքում պարտավոր էին մեկ այլ ավտոբուսով ուղևորներին տեղափոխել ՌԴ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ուղևորների մեջ կան կանայք, երեխաներ, մեծահասակներ և անգամ հղիներ: Ողջ գիշեր նրանք անցկացրել են դրսում, իսկ կազմակերպության ոչ մի ներկայացուցիչ չի բարեհաճել մոտենալ նրանց: Մարդիկ բարձրաձայնում են նաև, որ մեքենան անմխիթար վիճակում է գտնվել, չի ունեցել օդափոխիչներ, և անգամ այդ պայմաններում բարձված է գերեզմանաքարերով, իսկ տոմսի համար վճարել են տարբեր գներ՝ 28-35 հազար: Քիչ առաջ երիտասարդ մի աղջիկ հանդիպեց «խաբված» ուղևորների հետ և նրանց հարցին, թե որտեղ է տնօրենը, պատասխանեց. «Ես միայն թուղթ գրող եմ, բան չգիտեմ, չգիտեմ էլ, թե տնօրենի հետ ինչ է կատարվել»: Իսկ երբ պահանջեցին հետ տալ նրանց վճարած գումարները, աղջիկը պատասխանեց. «Ես կապ չունեմ դրա հետ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր