107063 դիտում
09:50 26-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. Դեբեդ գետի վարարման պատճառով կա անհետ կորած. տեղի են ունեցել փլուզումներ, այդ թվում՝ կամրջի. ողջ գիշեր լարված են աշխատել փրկարարները, պարեկները. տեղում է Լոռու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբեդ գետը մի իսկական ավերածություն է կատարել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը ամբողջությամբ փակված է, քանի որ գետի ափերի դուրս գալու պատճառով կամրջի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով շենք-շինություններ, այդ թվում՝ վագոն-տնակներ, մնացել են ջրի տակ, ջուրը լցվել է ասֆալտապատ ճանապարհը։
Ողջ գիշեր Լոռու մարզում, մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, մարզպետարանի աշխատակիցները աշխատանքներ են իրականացրել։
Օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի, Թումանյանի Ստեփանավանի, Տաշիրի հրշեջ-փրկարարկան ջոկատների փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ մեծ թվով քաղաքացիների են տարհանել։
Նախնական տեղեկություններով՝ կա անհետ կորած, և մի քանի ավտոմեքենաներ էլ, հավանաբար, մնացել են ջրի տակ։ Այս տեղեկությունները Ա. Ղազարյանի կողմից ստեղծված օպերատիվ խմբի անդամներին ասում էին բնակիչները, սակայն այդ ամենը պարզվում է:
Ողջ գիշեր ծանրաբեռնված են աշխատել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտերի և դասակների հրամանատարների գլխավորությամբ։
Երթևեկությունը դադարեցվել է և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարությամբ, ում կարգադրել են ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր նախարարի Արամ Հովհաննիսյանը, պարեկները անցել են ուժեղացված ծառայության։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզ է ժամանում նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լոռու մարզպետ Ա. Ղազարյանը արդեն եղել է Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում և Տաշիրում։
Օպերատիվ շտաբը պարզում է նաև անհետ կորած և տուժած քաղաքացիների ինքնությունը։
Մանրամասները՝ քիչ ուշ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ