Ռուսական շուկայում Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին:
Համաձայնեք, որ ռուս-թուրքական պայմանավորվածություններն արդեն իսկ մեծ հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները, ի վերջո, ռուսական շուկան գրավելու համար Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. բավական է միայն նշել ՌԴ-ի հետ ծովային անմիջական սահմանը, որը ապրանքների արտահանումը էժանացնում է մի քանի անգամ: Այնինչ՝ ՀՀ-ն ՌԴ ապրանքներ է արտահանում եվրաինտեգրացիայի ուղին բռնած Վրաստանի միջոցով, իսկ թե Վերին Լարսի անցակետում ինչ վիճակ է պարբերաբար տիրում, հայտնի է շատերին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։