«Այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել». Արծրուն Հովհաննիսյան. pastinfo.am
Հակառակորդը շարունակում է ակտիվություն դրսևորել, այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել: Այդ մասին «[url=http://www.pastinfo.am/hy/node/31507]Փաստինֆո[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով. «Փառք Աստծո զոհեր և վիրավորներ չունենք»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ էլ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ:
Մանրամասները՝ [url=http://www.pastinfo.am/hy/node/31507]այստեղ[/url]: