Ես ունեմ այն կազմը, որը ցանկանում էի. Մոուրինյո
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր գոհունակությունն է հայտնել թիմի տրանսֆերային քաղաքականությունից:
«Ես ունեմ այն կազմը, որը ցանկանում էի:Այս կազմը ոչ միայն առաջիկա մրցաշրջանի այլև, առաջիկա 5-10 տարիների համար է: Ինձ դուր են գալիս իմ տրամադրության տակ եղած բոլոր խաղացողները: Ակումբը հիանալի տրանսֆերային քաղաքականություն վարեց, որի արդյունքում ձեռք բերեցինք երեք կարևորագույն խաղացողների, որոնց կարիքը շատ էինք զգում »,-ասել է Մոուրինյոն:
Հարկ է նշել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան թիմի կազմեը համալրել են` Սեսկ Ֆաբերգասը, Դիդյե Դրոգբան, Դիեգո Կոստան և Ֆելիպե Լուիսը: