211652_close_icon
views-count18399 դիտում article-date 21:13 14-08-2014

Վարչապետն ու Երևանի քաղաքապետն անակնկալ այցելեցին Հյուսիսային պողոտայի շինհրապարակ. վարչապետը խիստ հանձնարարականներ տվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հյուսիսային պողոտա, որտեղ վարչապետին Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Աժ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը ներկայացրին պողոտայում կատարված շինարարական աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը նրանց հորդորեց, որպեսզի կատարվող աշխատանքները լինեն անթերի և այնպես չլինի, որ 1 կամ 5 տարի անց կրկին շինբրիգադ մտնի պողոտա: Պողոտայում շրջայցն ավարտելուց հետո վարչապետը, Երևանի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, քաղաքաշինության նախարարն այցելեցին Ազատության հրապարակին հարակից սրճարաններից մեկը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր