1863 դիտում
09:21 14-08-2014
Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներն անիմաստ են․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ռուսաստանը և Արևմուտքը, չկարողանալով Ուկրաինայի հարցում համաձայնության գալ՝ նրանք սկսեցին իրար դեմ պատժամիջոցներ կիրառել: Առաջին քայլն արեց Արևմուտքը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դրա արդյունավետությունը շատ ցածր կլինի, եթե հեռահար նպատակը Պուտինի ռեժիմը տապալելն է կամ Ռուսաստանը քանդելը, ապա դա չի ստացվի: Այդ երկիրը ռեսուրսներ ունի՝ թեև վատ, աղքատ, աշխարհից կտրված, տեխնոլոգիական ոչ մի առաջընթաց չունենալով՝ գոյատևել է տասնամյակներ շարունակ օրինակ՝ 70 տարի՝ մշտապես կոնֆլիկտներ հրահրելով և սեփական քաղաքացիների ուղեղները լվանալով «միջազգային դավադրության» և «պաշարված ամրոցի» հոգեբանությամբ:
Բայց Ռուսաստանի պատասխան՝ «պարենային» պատժամիջոցներն ավելի անհեթեթ են: Նախ՝ մի բան է, երբ «պատժվում են» Կրեմլին մոտ կանգնած բիզնեսները և պաշտոնյաները, ինչպես որ դա անում է Արևմուտքը: Մեկ այլ բան, երբ դու արգելում ես սննդի մուտքը քո երկիր՝ այսպես թե այնպես զրկելով քո քաղաքացիներին ինչ-որ ապրանքներից:
Սակայն մի կողմ թողնենք բարոյական կողմը և հարցին նայենք զուտ պրագմատիկ տեսանկյունից: Արևմտյան սնունդը ռուսաստանյան մաքսակետերով չի՞ անցնում: Շատ լավ: Բայց Ղազախստանի և Բելառուսի մաքսակետերով անցնում է, չէ՞: Եվ այդ երկրները հայտարարել են, որ «պարենային պատժամիջոցներին» չեն միանում: Իսկ ղազախ-ռուսաստանյան կամ բելառուս-ռուսաստանյան սահմանին մաքսակետ, որքան հասկանում եմ, չկա: Ի՞նչը պիտի խանգարի նույն այդ ապրանքները ղազախական կամ բելառուսական փաթեթավորմամբ բերել և վաճառել Ռուսաստանում: Ստացվում է, որ այս դեպքում նույնպես պատժամիջոցներն անիմաստ են և ավելին՝ կարող են հարվածել հենց ռուսաստանյան տնտեսությանը»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
09:02 18-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի վրա. Ժողովուրդ
2070 դիտում
09:59 19-07-2014
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանը․ ՀԱ
1409 դիտում
09:13 26-09-2014
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն. Մեծ յոթնյակ
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»