Փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին իջեցնել 4-րդ հարկից և մոտեցնել ավտոմեքենային
Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ի. Մ.-ին (2000 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: