Տեր Շտեգենը վնասվածք է ստացել
«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը թիմի մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Դարպասապահը անհաջող վայրէջք է կատարել խոտածածկին և վնասել է մեջքը: Այսօր գերմանացի դարպասապահը բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը կատալոնյան ակումբի շարքերը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում: