ՊՍԺ-ի հետ խաղում «Բարսելոնա»-ի դարպասը կպաշտպանի տեր Շտեգենը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բարսելոնա» - ՊՍԺ խաղում կատալոնական ակումբի դարպասը կպաշտպանի գերմանացի մարկ-Անդրե տեր Շտեգենը: Այդ մասին հայտնում է Le Figaro պարբերականը: Իսպանիայի առաջնությունում իսպանական թիմի հիմնական դարպասպահը համարվում է Կլաուդիո Բրավոն, սակայն Չեմպիոնների լիգայում թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահում է տեր Շտեգենին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 22:45-ին: