211652_close_icon
views-count1016 դիտում article-date 10:40 12-08-2014

«Փյունիկ»-ը չեմպիոն դառնալու լավ շանսեր ունի. Մասիս Ոսկանյան

«Փյունիկն» այսօր պայմանագիր ստորագրեց Մասիս Ոսկանյանի հետ, ով օրերս թիմին էր միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Մասիսը խոսեց «Փյունիկ» տեղափոխվելու մասին: [b][b]-Շնորհավորում ենք պայմանագիրը ստորագրելու առթիվ, կպատմե՞ս ինչպես ստացվեց «Փյունիկ» տեղափոխությունը:[/b][/b] -Դեռ այս տարեսկզբին բելգիական իմ ակումբին զգուշացրեցի, որ մրցաշրջանի ավարտից հետո չեմ ուզում մնալ, բայց չէի պատկերացնում, որ այսքան դժվար կլիներ… Հավաքականի վերջին 3 խաղերին չհրավիրվելուց հետո փոքր-ինչ տխրել էի: Հասկանալի է, Բելգիայի առաջին լիգայի մասին նրանք կարդում են՝ խաղացել եմ, բայց իմ խաղը չէին տեսնում: Այնպես որ ուզում էի ավելի մոտ լինել, հանդես գալ այստեղ ու մարզիչները կկարողանան հետևել իմ խաղին: «Փյունիկի» առաջարկն ինձ լավ հնարավորություն թվաց: [b]-Թիմին միացել ես ազատ խաղացողի կարգավիճակով: Ինչպե՞ս էիր մարզվում մինչ այդ ու հիմա ի՞նչ մարզավիճակում ես:[/b] - Այո, բայց մարզումները չեմ դադարեցրել, ամեն օր պարապում էի ֆիզպատրաստվածության մարզչի հետ: Աշխատում էի ինչպես մարզասրահում, այնպես էլ՝ գնում էինք լողափ վազելու: Բայց, իհարկե, դա նույնը չէ, ինչ թիմի հետ գնդակով մարզվելը… Մարզավիճակս ինձ թույլ կտա հիմա մարաթոն վազել, բայց խաղալու համար պրակտիկա է անհրաժեշտ: [b]-«Փյունիկի» հետ մարզումներից տպավորություններն ինչպիսի՞ն են: Կարճ ժամանակ ես թիմում, բայց տղաներից շատերին լավ ես ճանաչում, ինչը, կարծում եմ, կօգնի հեշտ ու ավելի արագ մերվել:[/b] - Այո, շատերին եմ ճանաչում: Բոլորն էլ լավ տղաներ են: Բայց այստեղ ինձ ավելի շատ դուր է գալիս այս ամբողջ համալիրը. դաշտերը, գնդակները… Ամեն հարմարավետություն կա: Նման կոմպլեքս ես Բելգիայում չեմ տեսել, որտեղ խաղացել ժամանակին ամենահարուստ թիմերից մեկում՝ ՖԱ «Բրյուժում»: Նույնիսկ այնտեղ նման հարմարություններ չկային: [b][b]- Երեկ մարզադաշտից հետևում էիր «Գանձասարի» հետ խաղին, որն առաջինն էր «Փյունիկի» համար այս առաջնությունում: Ի՞նչ կասես խաղի մասին:[/b][/b] -«Փյունիկն» իրոք լավ խաղաց, հատկապես՝ առաջին խաղակեսը: Տղաները կարողացան մի շարք լավ պահեր ստեղծել: Նրանք շատ լավ որակներ ունեն ու կարող էին պահել խաղի նման տեմպը մինչև վերջ: Հետաքրքիր, դինամիկ խաղ էր: [b]-Ի՞նչ ես կարծում, ի՞նչպիսին են մեր շանսերն այս մրցաշրջանում:[/b] -Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, քանի որ մյուս թիմերին դեռ չեմ տեսել: Ամեն դեպքում վստահ եմ, որ չեմպիոն դառնալու լավ շանսեր ունենք: Ճիշտ է, երիտասարդ թիմ է, բայց արդեն առաջին տարին չի, խաղացողները բավականաչափ փորձ ունեն ու արդեն ժամանակն է, որ նրանց պոտենցիալը արդյունք տա:

Նմանատիպ նյութեր