211652_close_icon

Հաջորդ փուլ անցնելու լավ շանսեր ենք պահպանում. Մոյես

views-count1631 դիտում article-date 11:06 02-04-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» (1:1) խաղից հետո գոհ է մնացել գրանցված արդյունքից: «Իմ թիմը հիանալի գործեց: Ես գոհ եմ նրանցից, սակայն հիասթափված եմ բաց թողած գոլից: Մենք գիտենք, որ պատասխան խաղում մեզ անհրաժեշտ է գոլ խփել: Եթե դա մեզ չհաջողվի անել, ապա «Բավարիա»-ն հաջորդ փուլ կանցնի: Այդուհանդերձ մենք հաջորդ փուլ անցնելու լավ շանսեր ենք պահպանում»,- հայտարարել է Մոյեսը:

Նմանատիպ նյութեր