211652_close_icon
views-count12281 դիտում article-date 18:18 11-08-2014

Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Lexus-ը և խորհրդային արտադրության 24-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Արմեն Չիչյանի վարած Lexus մակնիշի У 070 OO 98 համարանիշի և Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 64-ամյա Ղարիբ Հակոբյանի վարած ГАЗ-24 մակնիշի 12 ՏՍ 396 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗ-24-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթին: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: 24-ի վարորդը գլխի և ոստքի մասում ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվում էր բժիշկների օգնությունից՝ պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից շտապօգնության բրիգադ են ուղարկել դեպքի վայր, քանի որ գլխի մասում վնասվածքը խորն է, և կա արյունահոսություն: Վթարի փաստով հավանաբար կզբաղվեն Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Այս պահին վթարի վայր է ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Lexus-ի վարորդի համար վթարի վայր էին ժամանել մի քանի երիտասարդներ «գոլդ» համարանիշների ավտոմեքենաներով և մեքենաները կայանել էին այնպիսի դիրքում, որ խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների համար, և ՃՈ աշխատակիցներին տեսնելով՝ խելոք գառան նման իրենց երկաթյա նժույգները թաքցրին դեպքի վայրից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության բրիգադը 24-ի վարորդին տեղափոխեց հիվանդանոց: Նախնական տվյալներով Lexus մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.350.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 225.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր