«Ատլետիկո»-ն հետաքրքրված է Մարկո Ռոյսի ծառայություններով
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ատլետիկո»-ն մտադիր է համալրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսպաշտպան Մարկո Ռոյսով, տեղեկացնում է Marca-ն: Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի խաղացողը «Բորուսիա»-ի հետ հրաժարվել էր երկարաձգել պայմանագրի ժամկետը` չնայած, որ դորտմունդյան ակումբի ղեկավարները պատրաստ էին ավելի բարենպաստ պայմաններով պայմանագիր առաջարկել նրան:
Ըստ գործող պայմանագրի մեջ առկա կետի, հաջորդ մրցաշրջանից հետո Ռոյսը «Բորուսիա»-ից կարող է հեռանալ 25 մլն եվրոյի դիմաց: