Մարկո Ռոյսի համար պայքարին միանում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը
Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրության շրջանակներում, տեղեկացնում է Goal.com-ը:
Նշենք, որ գերմանացի ֆուտբոլիստին իրենց կազմերում ցանկանում են տեսնել նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն: Սակայն ռոյսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը հանդիսանում է «Բավարիա»-ն: