211652_close_icon
views-count10654 դիտում article-date 15:00 11-08-2014

Mercedes-Benz-ը ներկայացրել է զրահապատ S600-ը. առաջին լուսանկարները

Նախօրեին Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր S600 Guard զրահապատ լիմուզինը, որն հիմնված է վերջին սերնդի ներկայացուցչական դասի 222 թափքով S-Class սեդանի վրա: Բացի պաշտպանող գերամուր պողպատե թիթեղներից և գնդականթափանց զրահապատ ապակուց, մեքենան նաև նոր տեխնոլոգիաներ է ձեռք բերել, որոնք թույլ են տալիս այն համապատասխանելու բալիստիկ պաշտպանության VR9 դասին: Ընդ որում Mercedes-Benz S600 Guard-ը պահապանել է առավելագույն հարմարավետությունն ու գերազանց կառավարումը: Mercedes S600 Guard-ը հագեցած է 6,0լ ծավալով V12 շարժիչով, որը 530 ձիաուժ է ապահովում, իսկ առավելագույն արագությունը 210 կմ /ժ է կազմում: Ամենաանվտանգ Mercedes-ի թողարկմամբ կզբաղվի Mercedes-Benz գործարանը` Զինդելֆինգենում, իսկ մեքենայի գինը 200 000 դոլարով կգերազանցի սովորական S600-ի արժեքը: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր